Ըձուխտներ

Ընձուղտներ Ընձուղտներ Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները․ Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով: Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին Read More…

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը: — Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը: — Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը: — Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է: — Ոչխարը: — Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի Read More…

Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

1. Լրացրո՛ւ պակասող հնչյունը և (ինչպիսի՞ ) հարցին պատասխանող բառերից ստացի՛ր (ի՞նչ) հարցին պատասխանող բառեր։ Դողդողջուն, կարկաչուն, խոխոջուն, թնդուն։ Դողդոջյուն, կարկաչյուն, խոխոջյուն, թնդյուն 2. Նշվածներից որո՞նք դարձվածքներ չեն։ Ոսկի ձեռքեր ունենալ, ցավից լաց լինել, բերանը ջուր առնել, ձայնը փորը գցել, ոտքից գլուխ փոշոտվել, լեզուն կուլ տալ, լեզուն հասկանալ, ուրախությունից ծափ տալ։ ցավից լաց լինել, ոտքից գլուխ փոշոտվել, Read More…

Ածական

Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները: Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն: Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին: Ածականի համեմատության աստիճանները կազմվում Read More…

Ղ. Աղայան «Հիշողություն»

«Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Մեկ անգամ էր նա բույն շինել Եվ շատ անգամ կարկատել, Բայց այս անգամ վերադարձին Բույնն ավերակ էր գտել: Այժմ նորից բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Read More…

շնորհավորանք

Երկու փոքրիկ ձագիկ մի ծղնոտ գտան` հասկը վրան: Հասկում շատ հատիկներ կային: Ձագիկները բռնեցին ծղնոտի ծայրից և սկսեցին քաշել մեկը իր կողմը, մյուսը` իր: Ծղնոտը կտրվեց և ձագուկները վայր թափվեցին ոտնիվեր: Գող ծիտը վրա հասավ և հասկը ճանկեց ու թռավ:  

Գոյական

Գոյական Կարդա՛ և իմացի՛ր: Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր: Առարկա ասելով հասկանում ենք՝ 1.իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,  2. կենդանիներ, oրինակ՝արջ, կրիա,  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,  4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝ անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան, մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի: Գոյականները պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին: Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վ, ովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղա, Դավիթ, հայ, թոռնիկ, ընկեր, հայրիկ, Մհեր, բռնցքամարտիկ, վարորդ, որսորդ, ֆուտբոլասեր: Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի Read More…

Զատկական ընթերցարան

Նախագիծը՝ Ընթերցարանների ստեղծումը որպես ստեղծագործական-հետազոտական աշխատանքի բաղկացուցիչ Բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել «զատիկ» բառը: զատիկ-տոն, միջատ զատիկ Համացանցից դուրս բեր ու այստեղ տեղադրի՛ր «զատիկ» բառի իմաստն արտահայտող լուսանկարներ: Կարդա՛ Սուրբ Հարության տոնի մասին: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Զատկի տոնի մասին նոր տեղեկություններով: Կարդա՛  Ծաղկազարդի մասին, դիտի՛ր տեսանյութը: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Ծաղկազարդի տոնի մասին նոր Read More…

Ոսկի քաղաքը

(ՀՆԴԿԱԿԱՆ) 1 ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, Read More…

Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս – Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի. Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի – Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս: Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս, Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի. Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս – Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի… Դուրս Read More…