Վարդը

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

 

Հարցեր և առաջադրանքներ
1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

Ցանկացավ պոկի, բայց վարդը զգուշացրեց, որ նա փշոտ է

Տղան չլսեց և պոկեց վարդին,վարդի փշերը նրան չօգնեցին։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. կարմիր վարդ
բ. գեղեցիկ  վարդ
գ. փշոտ վարդ
դ. դաշտի միջին  վարդ
3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Ես կընտրեմ կանաչ գույնը, որովհետև

5. Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Վարդերը ունեն փշեր, որ   պաշտպանվի։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
փշերը ունեն վարդ,  որ նրան պաշտպանեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով