Թվական

Թվական

Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7-է

5-ե

9-թ

4-դ

10-ժ

19-ժա

95-ղե

51-ծա

64-կդ

60-կ

35-լե

40-խ

80-ձ

82-ձբ

99-ղթ

100-ճ

200-մ

900-ջ

126-ճիզ

931-ջլա

1000-ռ

20 000-քքս

3006-վզ

5800-րպ

9325-քյիե

1 000 000-

3 245  614-

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երորդ

4-րդ-չորրորդ

5 -րդ-հինգերորդ

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերորդ

8 -րդ-ութերորդ

9 -րդ-իներորդ

10 -րդ-տասերորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:  ութ
  2. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:  վեց

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:  հիսունչորս ութհարյուրքարասունյոթ վեցհազարինհարյուութսունհինգ   վաթսունութ ինսունհինգ  տասնհինգ  հիսունութ
  1. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ –

Ածականներ –

Թվականներ —

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով