Ամպիկները

Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Պարզ էր, որ արջուկ-ամպիկը օգնելու էր լուծել անտառում առաջացած այդ խնդիրը։ Իսկ ուղտի կերպարանքով ճերմակաթև ամպիկին մար լեռը հանձնարարեց գնալ անապատ։ Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։ Կովի կերպարանքով ամպիկը ճամփորդելու էր բանջարանոցներով և հարուստ այգիներով։ Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղենի, մրգատու ծառերի ծարավը: Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։

Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա

  1. Բացականչություն արտահայտող բառով կազմի՛ր այլ նախադասություն։

 

  1. Տրված բառակապակցություններով նախադասություններ կազմի՛ր։

Մրգատու ծառեր-Մեր բակում աճում են մրգատու ծառեր

Շոգ օրեր-մյույս շաբաթ շոգ օրեր են լինելու

Ճերմակաթև ամպիկ-եկել է ճերմակաթև ամպիկը

Բրդոտ արջ-վա՜յ բրդոտ արջ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գրության և արտասանության տարբերություն կա։

Օրինակ՝ միրգ-գրում ենք՝ միրգ, լսում ենք միրք

  1. Շարունակի՛ր։

Ծառեր-ծառ

Ամպեր-ամպ

տներ-տուն

 

  1. Տրված բառերում ընդգծի՛ր ածանցները։

Բրդոտ, խոնավություն, բանջարանոց, բանջարեղեն, ճամփորդ։

  1. Ո՞ր արմատներն են թաքնված տրված բարդ բառերում։

Լուսաբաց, ճերմակաթև, ջրհոր, մրգատու։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով