Մայրենիի ստուգատես: Աշխատանք 2

Շատախոս գլխարկը

Մի գլխարկ կար: Երբ այն դնում էի գլխիս, գլուխս գնում էր, ու ես շատ էի նյարդայնանում: Մի օր էլ չդիմացա ու գլխարկը նետեցի աղբամանը: Օրերն անցնում էին ու ես կարոտում էի գլխարկիս:  Խանութից նոր գլխարկ գնեցի, դրեցի գլխիս, բայց այն ձայն չհանեց: Որոշեցի գնալ կախարդի մոտ: Կախարդն իմ երազանքը իրականացնելու համար հինգ հազար դոլար ուզեց: Ես եկա տուն և խնայատուփիս վերջին դոլարները վերցրի ու գնացի նրա տուն: Կախարդը կախարդեց, ու ես գլխարկիս հետ շատախոսելով վերադարձա տուն: Իսկ գիշերները ոչ ոք չէր կարողանում քնել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով