Ծիծեռնակին

Ծիծեռնակին
Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Սևիկ — մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ
1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Ըստ բանաստեղծության ծիծեռնակը գալիս էր գարնան շնչով կանչով, ծովի փրփուր լանջով։

2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

Ծիծեռնակը սևվիկ աչքերով էր, մկրատաձև պոչով, գեղեցիկ էր։
3. Ինչպե՞ս ես հասկանում.
Դու կապուտակ ծովով արի — Գարնան շնչով կանչով արի ։

Կապույտ ծովի վրայով արի, գարնան շնչով արի։

4. Ծիծեռնակների մասին 10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ,
տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

  1. վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։

  2. Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։

  3. Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։

  4. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

  5. Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։

5. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»։
Կար չկար մի ծիծեռնակ կար նա միշտ գարնան առաջին օրը գալիս էր և գարնան շունչ էր բերում,
բայց մի գարնան առաջին օրը նա վնասվել էր և այդ օրը բոլոր մարդիկ տխրել էին , բայց ծիծեռնակի թևը բուժվեց և ծիծեռնակը գարնան շունչը տարավ քաղաք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով